ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
22.11.2011 | 00:00

...թե առաջիկա օրերին Սամվել Նիկոյանը, որն արդեն ԱԺ նախագահի պաշտոնակատար է, կտեղափոխվի ԱԺ նախագահի աշխատասենյակ, որը դեռ ազատված չէ: Եվ չնայած հանգամանքին, որ շատերը պնդում կամ արտահոսեցնում են, թե նա այդպես էլ կմնա պաշտոնակատար, և ԱԺ-ն նախագահ չի ունենա, այդպես չէ:
Ըստ լավատեղյակ աղբյուրների` դեկտեմբերին տեղի կունենան ԱԺ նախագահի ընտրությունները` կոալիցիոն ուժերի կողմից առաջադրված Սամվել Նիկոյանի թեկնածությամբ: Վերջինս ՀՀԿ-ում համարվում է թիմի մարդ, հավատարիմ ընկեր, խաղեր չտվող, նոր և հին սերունդը միացնող յուրօրինակ «կամուրջ». նա «ոսկոր» ՀՀԿ-ական է, հնաբնակ է, ԱՄԿ անդամ և ահագին մոբիլ, չքարացած «նորարար» է` ինտելեկտուալ «ուկլոնով»:
Մի խոսքով` սպորտսմեն, գեղեցիկ, «չկոմսոմոլ»:

Դիտվել է՝ 1768

Մեկնաբանություններ